Դիետոլոգը նշել է կարանտինի ժամանակ առողջության համար գլխավոր սպառնալիքը

Ռուսաստանցիները,որոնք կարանտինի ժամանակ գտնվում են տանը, կամ հեռակա են աշխատում կորոնավիրուսի տարածման պատճառով,համոզված են,որ պետք է կրճատել սննդի կալորիականությունը որպեսզի ավելորդ քաշ չստանան:Նման խորհուրդ է տվել Առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային դիետոլոգ Վիկտոր Թութելյանը,գրում է «Իզվեստիան»:Դիետոլոգի խոսքով՝ ֆիզիկական ակտիվության նվազումը վտանգավոր է կազմվածքի համար։ Չունենալով հնարավորություն դուրս գալ տնից, մարդը գրեթե չի շարժվում:

Թութելյանը խորհուրդ է տվել հրաժարվել յուղոտ և քաղցր սննդից և օրական սննդակարգը կրճատել միջինը 200-300 կկալով: Սա, օրինակ, մայոնեզով աղցանի կրկնակի չափաբաժին է կամ հացով երշիկի:Մասնագետը նաև հիշեցրել է ֆիզիկական վարժությունների օգտակարության մասին, հատկապես փողոցում զբոսնելու անհնարինության դեպքում:Միևնույն ժամանակ, բժիշկները խորհուրդ են տալիս ինքնամեկուսացման ժամանակ չնստել կոպիտ դիետայի վրա և խուճապի չմատնվել քաշի պատճառով:Բժիշկ-դիետոլոգ Ալեքսեյ Կովալկովը նշել է, որ խուճապի դեպքում կորտիզոլ հորմոնը կարտադրվի, որը կնպաստի ճարպի ավելի մեծ կուտակմանը:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS