Բնական միջոց որն անմիջապես շտկում է օրգանիզմի վիճակը օգնելով լյարդից հեռացնել թունավոր նյութերը

Եթե լյարդը ծանրաբեռնված է կամ վատ է աշխատում մենք դա անմիջապես զգում ենք։Ընդհանուր թուլություն եռանդի պակաս,գլխապտույտ,սրտխառնոց ցավ աջ կողատակին․այս ամենը նշանն է այն բանի,որ լյարդի վիճակը լավ չէ։Լյարդի մաքրումը տնային պայմաններում հնարավոր է շնորհիվ անանուխակիտրոնային ըմպելիքի Սա միանգամայն անվտանգ միջոց է որն անմիջապես շտկում է օրգանիզմի վիճակը՝օգնելով լյարդից հեռացնել թունավոր նյութերը։Բացի դրանից ըմպելիքը օժտված է նուրբ բույրով և առույգացնող համով

Բաղադրամասերը․

  • Մեկ բուռ անանուխի թարմ տերևներ
  • 1 կիտրոնի հյութ
  • 1 նարնջի հյութ
  • 1 լ․ջուր
  • 3 ճ․գդ․մեղր

Պատրաստման եղանակը Մետաղյա խոր ամանի մեջ ջուր լցրեք և տաքացրեք։Անանուխի լվացված տերևները ավելացրեք ջրին,եփեք մարմանդ կրակին 5 րոպե Ջուրը կրակից վերցրեք ու թողեք հասնի սենյակային ջերմաստիճանի։Ջրին կիտրոնահյութ,նարնջահյութ և մեղր ավելացրեք,այդ ամենը հանգամանորեն խառնեք Զտեք խառնուրդը մաղիչով։Դեղամիջոցը պատրաստ է օգտագործման համար։Այս համեղ ըմպելիքն օգնում է ցանկացած թունավորման դեպքում,բարենպաստ է անդրադառնում ստամոքսաաղիքային համակարգի վրա հիանալի կերպով հագեցնում ծարավը ամառվա տապին։Բավական է օրական ընդունել 1 բաժակ անանուխի ըմպելիք՝լյարդում զտման գործընթացներն սկսելու համար

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика