Կանանց շրջանում ամենատարածված հիվանդություններից մեկը երակների վարիկոզ լայնացումն է:Այս հիվանդությունն առավել հաճախ ախտահարում է ոտքերի անոթները և անուշադրության մատնելու դեպքում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական միջոց որը կօգնի բուժել երակների վարիկոզ լայնացումը՝առանց որևէ կողմնակի բարդություն առաջացնելու:
Այս բուժիչ միջոցը պատրաստելու համար հարկավոր է.
- 5 հատ կանաչ լոլիկ
- 1 բաժակ խնձորի քացախ
- ապակյա տարա (կափարիչով)
- մառլա
Պատրաստման եղանակը. Լոլիկները բարակ շերտերով կտրատել և լցնել քացախով լի տարայի մեջ:Տարան փակել կափարիչով,դնել որևէ շատ մութ տեղ և թրմել մոտ 48 ժամ
Օգտագործման եղանակը. Երբ դեղամիջոցը պատրաստ լինի,այն հարկավոր է քսել ախտահարված մաշկին,լոլիկի շերտերը դնել մաշկին ու ծածկել մառլայով: Դեղամիջոցը հարկավոր է թողնել 40 րոպե,այնուհետև լավ լվանալ ոտքերը սառը ջրով:Մաշկը հարկավոր է լվանալ միայն սառը ջրով,քանի որ այն կօգնի բարելավել արյան շրջանառությունը:Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն օր: Բուժման կուրսը տևում է երկու շաբաթ:Այս դեղամիջոցի արդյունավետությունը պայմանավորված է լոլիկների և քացախի խառնուրդով:Բանն այն է որ այս բաղադրիչները խթանում են արյան շրջանառությունը՝դրանով իսկ նպաստելով անոթների բուժմանը: