Բնական մեղրի բուժիչ հատկությունների մասին շատ ենք խոսել` գրեթե անսահման է այն դեղատոմսերի քանակը, որոնց մեջ կարելի է կիրառել այդ հրաշալի մթերքը։Դեռեւս 17 տարի առաջ Կանադայի «Համաշխարհային նորությունների շաբաթ» ամսագրում հրապարակվել է տեղեկատվություն դարչինի եւ մեղրի խառնուրդի բուժիչ հատկությունների մասին` դեղատոմսերի ցանկ, որն իրականում ավելի ընդարձակ է, քան նշված է հոդվածում։Դարչինը բացում է մաղձային ծորանների խցանումները, մաքրում լյարդը թունավոր նյութերից, լավացնում արյան շրջանառությունը։ 1 գրամ դարչինի փոշին լուծեք 200 մլ տաք ջրում, ավելացրեք 1 թ/գ մեղր, խմեք օրվա ընթացքում փոքր կումերով։
Հիպերտոնիա. Խառնեք դարչինը եւ մեղրը (1։2), խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ։ Շարունակեք 10 օր Դիմադրողականությունը բարձրացնող, հակադեպրեսանտ. Խառնեք 1 գ դարչինը կես թ/գ մեղրի հետ։ Լուծեք 100 մլ տաք ջրի մեջ, կարելի է օգտագործել երկարատեւ
Արթրիտ. Խառնեք 2 ճ/գ մեղր եւ 1 թ/գ դարչին, լուծեք 200 մլ ջրում։ Խմեք առավոտյան եւ երեկոյան
Գիրություն. Դարչինի եւ մեղրի խառնուրդի 1 թ/գ-ն (1։2) լուծեք 100 մլ տաք ջրում, խմեք նախաճաշից կես ժամ եւ քնելուց առաջ։Կանխարգելում է ճարպերի կուտակումը։Աղացեք 1 կգ ծովաբողկի արմատը, ավելացրեք 4,5 մլ ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք եւս 15 րոպե թույլ կրակի վրա։Թրմեք մինչեւ գոլանալը, ավելացրեք 500 գրամ մեղր, 10 ժամ թրմեք սառնարանի մեջ։ Քամեք։Խմեք 100-ական մլ` սնվելուց 30-40 րոպե առաջ։ Խորհրդակցեք բժշկի հետ
Սթրես, գլխացավ. Խառնեք դարչինը եւ մեղրը (1։4), 1 թ/գ հումքը լուծեք 200 մլ եռջրում, խմեք 1-2 կում յուրաքանչյուր ժամը մեկ։Վերցրեք 1։1 խառնուրդ, 1 թ/գ լուծեք 200 մլ գոլ ջրում։ Դրեք թրջոցներ քիմքին կես ժամ տեւողությամբ։ Կարելի է ավելացնել 1-2 կաթիլ նարդոսի կամ դաղձի եթերային յուղ։Խառնեք 1 գ դարչին, կես թ/գ մեղր, 50 գ կարագ։ Քսեք դեմքին եւ ճակատին, նախապես եւ հետո լվացվեք օճառով
Ստամոքսահյութի բարձր թթվայնություն, միզապարկի բորբոքում, փքվածություն. Դարչինի եւ մեղրի խառնուրդի (1։5) 2 ճ/գ-ն լուծեք 400 մլ գոլ ջրում։ Խմեք 100-ական մլ` սնվելուց մեկ ժամ առաջ կամ հետո
Տհաճ հոտ բերանից. Առավոտյան կատարեք ողողումներ վերոգրյալ լուծույթով։Դարչինի եւ մեղրի խառնուրդը (1։4) ընդգրկված է ԱՄՆ-ի եւ Կանադայի ծերանոցների սննդակարգում։ Այն ուտում են առավոտյան հացի եւ կարագի հետ կամ խմում` գոլ ջրային լուծույթը (1-2 ճ/գ, 200 մլ ջուր)։Ջրային լուծույթը նվազեցնում է միջատների խայթոցից առաջացած քորը
Մազաթափություն. Խառնեք 1-ական թ/գ ձիթապտղի յուղ (գոլացրած) եւ դարչին, 1 ճ/գ մեղր։ Քսեք մազարմատներին, 15 րոպեից լվացեք մազերը գոլ ջրով
Այլ դեղամիջոցներ մեղրով Կլիմաքս, հորմոնալ ֆոնը եւ խոլեստերինի մակարդակը կարգավորող. Մի քանի սեւ պղպեղի հատիկ (5-10) աղացեք (տրորեք)։ Խմեք կես թ/գ մեղրի եւ տաք ջրի հետ։Աղեստամոքսային համակարգի հիվանդություններ. 50 գ գարու հատիկը 4-5 ժամ թրմեք 200 մլ ջրում, որից հետո 10 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Թրմեք մինչեւ գոլանալը, ավելացրեք 2 թ/գ մեղր։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 4-6 անգամ։ Թուրմն ունի փափկեցնող, պարուրող հատկություններ
Կրծքագեղձի ուռուցք. Տրորեք վաղենակի թարմ ծաղիկը եւ տերեւը այնպես, որ ստացվի համասեռ զանգված։ Ավելացրեք մեղր (5։1)։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 1 ամիս
Դիմադրողականությունը բարձրացնող. Խառնեք կես լիտր խնձորի քացախ, 100 մլ գլուխ սոխի եւ 60 մլ սխտորի հյութեր, թրմեք 24 ժամ, պարբերաբար խառնեք, ավելացրեք 300 գ հեղուկ մեղր։ Թրմեք 7 օր, խմեք 1-ական թ/գ, օրը 4 անգամ` սնվելուց կես ժամ առաջ
Ճնշումը կարգավորող. Քերեք կիտրոնի, նարնջի (սպիտակ մասը) կեղեւը, խառնեք մեղրի հետ (1։1-3։1)։ Կերեք 1-ական թ/գ` սնվելուց առաջ
Հարբուխ, հայմորիտ, հազ.Հեռացրեք տանձի միջուկը, լցրեք 50 գ մեղր, բաժանեք 2 մասի, կերեք օրվա ընթացքում։ Շարունակեք 7 օր։Կտրատեք 20 գ սխտոր, կես ժամ թրմեք ջրի մեջ, 1 ժամ եփեք թույլ կրակի վրա։ Թրմեք մինչեւ գոլանալը, ավելացրեք 20 գ հեղուկ մեղր։ Խմեք օրվա ընթացքում գոլ վիճակում, նաեւ կաթեցրեք 2-ական կաթիլ քթանցքների մեջ` օրը 2 անգամ, շարունակեք 3 օր
«Ձայն տվող ծառը», մեղրը եւ անքնությունը.1-2 գրամ կաղամախու մոխրի փոշին լուծեք 100 մլ տաք ջրում, ավելացրեք կես թ/գ մեղր, խմեք երեկոյան սնվելուց 2 ժամ հետո։ Կարող եք խմել երկար ժամանակ։2 ճ/գ կաղամախու ճյուղի կեղեւի սպիտակ մասը կես ժամ թրմեք 200 մլ ջրում, դրեք կրակին, երբ ջուրը եռա` անջատեք։ Թրմեք մինչեւ գոլանալը` լուծեք 2 թ/գ մեղր, խմեք 1-2 ճ/գ, ժամը մեկ, մինչեւ վերջանալը։