Բնական դեղատոմսեր տարածված հիվանդությունների բուժման համար

Բուսաբուժության կողմնակիցները նշում են որ դեղաբույսերն օգտակար են ընդհանուր առողջության համար իհարկե դրական արդյունք ստանալու համար այն առավել երկար ժամանակ է պահանջում 3 շաբաթից մինչև մեկ տարի:Այս մասին գրում է Healthy life land-ը ներկայացնելով մի քանի բաղադրատոմս տարածված հիվանդությունների բուժման համար:

Բնական դեղամիջոց`ասթմայի դեմ Պատրաստման եղանակը: Պետք է բովել 300 շաքարավազ երբ այն գույնը փոխի,ավելացնել 9 ճաշի գդալ մեղր,3 բաժակ կտրատած սոխ և 1.5 լիտր եռման ջուր:Անհրաժեշտ է խառնել բաղադրիչներն ու թողնել եռա մինչև հեղուկը կիսով չափ պակասի:

Այնուհետև պետք է վերցնել կրակից և սառեցնել որից հետո լցնել շշերի մեջ:Այս բնական թուրմից պետք է խմել մեկ թեյի գդալ՝ ուտելուց առաջ:Պետք է հիշել որ թերապիայի ընթացքում արգելվում է ծխելն ու ոգելից խմիչքների օգտագործումը:

Բնական դեղամիջոց անգինայի դեմ Պատրաստման եղանակը: Պետք է կտրատել մի փոքր փիփերթ և սխտոր և 1 բաժակ եռման ջուր ավելացնել:Կրակի վրա թողնել 15-20 րոպե,ապա քամել:Ցանկության դեպքում կարելի է մեղր ավելացնել:Այս խմիչքը կարելի է խմել ցանկացած պահի կամ ողողումներ անել:

Գլխացավ Անհրաժեշտ է կաղամբի մի քանի թարմ տերև վերցնել,տաքացնել վառարանում մինչև մի քիչ փափկեն ապա դնել ճակատին`օրական 3 անգամ:Կրկնել մինչև գլխացավն անցնի

Արթրիտ և ռևմատիզմ Կարելի է մի քիչ վարսակի փաթիլ եփել ջրում և ըմպել այդ ջուրն օրական մի քանի անգամ:Եփված վարսակը կարելի է մարլայով դնել ցավող հոդերին

Այրվածքներ Այրվածքները բուժելու համար պետք է հում աղացած կարտոֆիլը դնել այրված տարածքի վրա։

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика