Բնական դեղամիջոցներ ամենատարածված հիվանդությունները բուժելու համար

Բուսաբուժության կողմնակիցները նշում են, որ դեղաբույսերն օգտակար են ընդհանուր առողջության համար,իհարկե դրական արդյունք ստանալու համար այն առավել երկար ժամանակ է պահանջում`3 շաբաթից մինչև մեկ տարի: Այս մասին գրում է Healthy life land-ը`ներկայացնելով մի քանի բաղադրատոմս տարածված հիվանդությունների բուժման համար:

Բնական դեղամիջոց` ասթմայի դեմ Պատրաստման եղանակը:Պետք է բովել 300 շաքարավազ,երբ այն գույնը փոխի,ավելացնել 9 ճաշի գդալ մեղր,3 բաժակ կտրատած սոխ և 1.5 լիտր եռման ջուր: Անհրաժեշտ է խառնել բաղադրիչներն ու թողնել եռա մինչև հեղուկը կիսով չափ պակասի: Այնուհետև պետք է վերցնել կրակից և սառեցնել, որից հետո լցնել շշերի մեջ:Այս բնական թուրմից պետք է խմել մեկ թեյի գդալ՝ ուտելուց առաջ: Պետք է հիշել, որ թերապիայի ընթացքում արգելվում է ծխելն ու ոգելից խմիչքների օգտագործումը:

Բնական դեղամիջոց`անգինայի դեմ Պատրաստման եղանակը:Պետք է կտրատել մի փոքր փիփերթ և սխտոր և 1 բաժակ եռման ջուր ավելացնել:Կրակի վրա թողնել 15-20 րոպե ապա քամել:Ցանկության դեպքում կարելի է մեղր ավելացնել: Այս խմիչքը կարելի է խմել ցանկացած պահի կամ ողողումներ անել:

Գլխացավ Անհրաժեշտ է կաղամբի մի քանի թարմ տերև վերցնել,տաքացնել վառարանում մինչև մի քիչ փափկեն,ապա դնել ճակատին օրական 3 անգամ: Կրկնել մինչև գլխացավն անցնի:

Արթրիտ և ռևմատիզմ Կարելի է մի քիչ վարսակի փաթիլ եփել ջրում և ըմպել այդ ջուրն օրական մի քանի անգամ:Եփված վարսակը կարելի է մարլայով դնել ցավող հոդերին

Այրվածքներ Այրվածքները բուժելու համար պետք է հում աղացած կարտոֆիլը դնել այրված տարածքի վրա։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE