ԲԺԻՇԿԸ ՆՇԵԼ Է ԴԻԵՏԱ ՈՐԸ ԿԱԶԱՏԻ ԱՎԵԼՈՐԴ ԿԻԼՈԳՐԱՄՆԵՐԻՑ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԺԱՄԱՆԱԿ

Իսպանացի դիետոլոգ Միգել Մարտինես-Գոնսալեսը խորհուրդ է տվել մի հայտնի դիետա որը թույլ կտա գոտկատեղն ավելի բարեկազմ դարձնել ինքնամեկուսացման պայմաններում:Խոսքը Միջերկրածովյան դիետայի մասին է։Գիտնականը կարծում է,որ թարմ բանջարեղենի և մրգերի առատությունը,ինչպես նաև սև հացն ու ձիթապտղի յուղը սննդակարգում թույլ չեն տա ձեզ ավելորդ քաշ հավաքել տանը նստած:Բացի վերը նշվածներից օգտակար է ուտել ձու,ձուկ, մի մոռացեք ընկույզի և չրերի մասին:

Դոկտոր Մարտինես-Գոնսալեսը խորհուրդ է տալիս հրաժարվել արագ պատրաստվող ուտեստներից,քանի որ հենց դա է ավելորդ կիլոգրամների պատճառը:Հատկապես բարձր է գիրանալու հավանականությունը այն պայմաններում,երբ մարդը զուրկ է ֆիզիկական ակտիվությունից և ծախսում է շատ ժամանակ նստած կամ պառկած դիրքում:Դիետոլոգը նաև խորհուրդ է տվել ուտել պահածոներ և սառեցված ուտեստներ,բայց անպայման ուշադրություն դարձնել այդ մթերքներում աղի քանակին:

entertainmentsite.site

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE