Բանջարեղենի տեսակներ որոնք կոգնեն ձեռք բերել փայլուն և գեղեցիկ մաշկ

Առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար մարդիկ օգտագործում են տարատեսակ քսուքներ,դիմակներ ու խնամքի այլ միջոցներ,սակայն մասնագետները վստահ են,որ շատ ավելի լավ արդյունքի կարելի է հասնել պարզապես օրգանիզմն անհրաժեշտ տարրերով հարստացնելու դեպքում։Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բանջարեղենի այն տեսակները, որոնք կօգնեն ազատվել մաշկային տարբեր խնդիրներից ու ձեռք բերել առողջ, փայլուն ու գեղեցիկ մաշկ։

Ճակնդեղ Այս բանջարեղենը հարուստ է անտոցիանիններով հզոր հակաօքսիդանտներով, որոնք կանխում են կնճիռների առաջացումը։Մեծ քանակությամբ հակաօքսիդանտների շնորհիվ մաշկն առողջ փայլ է ստանում։Սակայն հարկ է հիշել որ հում վիճակում ճակնդեղը դժվար է յուրացվում ուստի այն խորհուրդ է տրվում օգտագործել միայն ջերմային մշակման ենթարկելուց հետո

Գազար Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ բետա-կարոտին,որն օրգանիզմում վերածվում է վիտամին А-ի՝մաշկի համար ամենաօգտակար սննդարար նյութի Այս վիտամինն արագացնում է ապաքինման գործընթացը կանխում է մաշկային խնդիրները,ամրապնդում է իմունային համակարգն ու ապահովում է բնական խոնավեցում։Ավելին՝գազարի գործածությունը ոչ միայն առողջ փայլ է հաղորդում մաշկին այլև պաշտպանում է վաղաժամ կնճիռներից

Սպանախ Հակաօքսիդանտներով հարուստ այս բույսը դանդաղեցնում է կնճիռների առաջացումն ու դարձնում է մաշկն ավելի առաձգական։Այն օժտված է հակաբորբոքային հատկություններով որոնց շնորհիվ դուրս է բերում տոքսիններն օրգանիզմից և օգնում է ստանալ մաքուր առողջ ու փայլուն մաշկ

Լոլիկ Լիկոպին հակաօքսիդանտով հարուստ այս մթերքն օժտված է հակատարիքային հատկություններով և հանդես է գալիս որպես բնական արևապաշտպան միջոց։Լոլիկը թթու մթերք է ուստրի մաշկին լոլիկի խյուս կամ տոմատի հյութ քսելն օգնում է կանխել ծակոտիների լայնացումն ու բշտիկների առաջացումը

Քաղցր կարտոֆիլ Բատատն իր բնույթով հակաբորբոքային մթերք է։Մեծ քանակությամբ վիտամին А-ի շնորհիվ այն օգնում է պայքարել բակտերիաների դեմ՝դրանով իսկ կանխելով բշտիկների առաջացումը։Բացի այդ այս բանջարեղենը հարուստ է վիտամին С-ով որը բարելավում է մաշկի տոնուսն ու կանխում է բշտիկների հետևանքով սպիների առաջացումը։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS