Բազուկի թաքնված օգտակար հատկանիշները

Բազուկն ամենագնահատված բանջարեղենն է,որը ոչ միայն գունեղ է և համեղ այլև հարուստ է սննդարար տարրերով և վիտամիններով:Անկախ նրանից, թե ինչ վիճակում եք ուտում բազուկը, այն վիտամիններով է սնուցում օրգանիզմն ու կանխարգելում է մի շարք առողջական խնդիրների առաջացումը:Բազուկը հարուստ է երկաթով և յոդով,այն կարող է բուժել սակավարյունությունը և վահանագեղձի խնդիրները: Այն հարուստ է վիտամին C-ով,ֆոլատով և կալիումով:

Բազուկի օգտակար հատկանիշները․

Բազուկը պարունակում է պոլիֆենոլ և բետալին, որոնք կանխարգելում են ազատ ռադիկալների վնասները: Պոլիֆենոլը նաև կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները

Բազուկը պարունակում է մի շարք վիտամիններ՝ ներառյալ վիտամին B, որն ամրացնում է մազանոթների պատերը և կանխարգելում է ճանաչողական խնդիրները

Պարունակում է մի շարք հանքանյութեր, ներառյալ՝ կալիում և ֆոլատ, որոնք լավացնում են սրտի աշխատանքը: Բազուկի բաղադրության մեջ մտնող յոդը չափազանց կարևոր է վահանագեղձի հորմոնների արտազատման համար

Պարունակում է ֆոլաթթու, որը թարմացնում է օրգանիզմը՝ նոր բջիջներ ստեղծելով

Բետալինն ու այլ բաղադրիչներն օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսինները

Բազուկը պարունակում է բետացիանին և այլ հակաօքսիդանտներ, որոնք կանխարգելում են քաղցկեղային բջիջների աճը

Բազուկի բաղադրության մեջ մտնող մանրաթելերը լավացնում են մարսողությունն ու աղիքային միկրոֆլորան: Օգնում է կանխարգելել դեմենտիան, քանի որ պարունակում է նիտրատներ, որոնք օրգանիզմի կողմից վերածվում են նիտրիտների: Նիտրիտները լավացնում են արյան շրջանառությունը

Բազուկն ավելի շատ պեկտին է պարունակում, քան գազարն ու խնձորը: Պեկտինն օրգանիզմից հանում է ծանր մետաղներն ու վնասատու բակտերիաները

Բացի այս ամենից,բազուկն իջեցնում է խոլեստերինի մակարդակն ու արյան ճնշումը լավացնում է լյարդի ֆունկցիան և խթանում է նյութափոխանակությունը:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика