Տարվա այս եղանակին պարանոցի ցավերը բավական տարածված խնդիր են ինչը շատ հաճախ պայմանավորված է լինում միջանցիկ քամիների բացասական ազդեցությամբ ու եղանակային կտրուկ փոփոխություններով Բացի այդ,պարանոցի ցավերի պատճառ կարող են դառնալ նաև վնասվածքներն ու անգամ գլխի սխալ շարժումը։Նման ցավերը կարող են բավական ուժգին լինել և բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա ուստի զարմանալի չէ որ մարդիկ փորձում են հնարավորինս արագ ազատվել դրանցից ու մեղմել տհաճ զգացողությունները
Սովորաբար պարանոցի ցավերը մեղմելու համար մարդիկ կիրառում են հատուկ ցավազրկող քսուքներ,սակայն երբեմն ձեռքի տակ չեն լինում նման միջոցներ,ինչը ստիպում է փնտրել բուժման այլընտրանքային տարբերակներ Բարեբախտաբար գոյություն ունեն փորձված ու հասանելի ժողովրդական միջոցներ,որոնք անչափ արդյունավետ են և օգնում են շատ կարճ ժամանակահատվածում մեղմել սաստիկ ցավն ու վերականգնել պարանոցի հոդերի շարժունակությունը։Ընդ որում ի տարբերություն դեղատներում վաճառվող պատրաստի քսուքների ժողովրդական միջոցները պատրաստվում են բնական բաղադրիչներից ուստի չեն առաջացնում կողմնակի բարդություններ կամ ալերգիկ ռեակցիաներ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չորս արդյունավետ բնական միջոց որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել պարանոցի ցավերից Այս դեղամիջոցների պատրաստման համար հարկավոր են միայն տարածված բաղադրիչներ ուստի դրանք ոչ միայն արդյունավետ են այլև հասանելի յուրաքանչյուրին
- 3-5 հատ կարտոֆիլն առանց կեղևազրկելու խաշել,այնուհետև տրորել ու խյուս դարձնել։Ստացված զանգվածը քսել երկշերտ կտորին ու դնել ցավոտ հատվածին։Ծածկել կոմպրեսը պոլիէթիլենային թաղանթով փաթաթել տաք կտորով և թողնել մինչև սառչի։Կոմպրեսը հանելուց հետո պարանոցը հարկավոր է շփել սպիրտային ոգեթուրմով և փաթաթել տաք կտորով։Անհրաժեշտության դեպքում պրոցեդուրան կարելի է կրկնել մի քանի անգամ
- Պարանոցի ցավը մեղմելու համար կարելի է կիրառել նաև դաշտային ձիաձետով քսուք։Հարկավոր է բույսի չորացրած տերևները մանրացնել ու փոշի դարձնել,այնուհետև ավելացնել այն վազելինին (1:4 հարաբերակցությամբ) ու լավ խառնել։Ստացված քսուքը հարկավոր է կիրառել պարանոցի ցավոտ հատվածին քսելու համար
- Շատ արդյունավետ է նաև կաղամբով կոմպրեսը։Այն պատրաստելու համար հարկավոր է կաղամբի երկու տերևին օճառ քսել,այնուհետև ավելացնել նաև կերակիրի սոդա և դնել կոմպրեսը ցավոտ հատվածին Կոմպրեսն ամրացնելու համար հարկավոր է ծածկել այն պոլիէթիլենային թաղանթով այնուհետև փաթաթել տաք կտորով
- Պարանոցին կոմպրես դնելու համար կաղամբը կարելի է կիրառել նաև մեկ այլ տարբերակով։Կարելի է կաղամբի տերև մի փոքր տրորել խոհանոցային մուրճիկով,այնուհետև դրան մեղր քսել և հենց այդ կողմով դնել պարանոցին Փաթաթել պարանոցը տաք շարֆով և թողնել կոմպրեսը երկու ժամ
Պարանոցի ցավը մեղմող այս բնական միջոցներն անչափ արդյունավետ են,սակայն հարկ է հիշել որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու հետևել նրա ցուցումներին,քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը Բացի այդ միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը,որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ