Լավագույն առավոտները սկսվում են կոճապղպեղի, կիտրոնի և քրքումի հզոր խառնուրդով:Ինչու է այս ըմպելիքն այսքան հզոր:
Դիտարկենք բոլոր բաղադրիչներն առանձին:Կիտրոնը լավացնում է ստամոքսաղիքային տրակտը և խթանում է նյութափոխանակությունը: Կոճապղպեղն ունի հզոր հակաբորբոքային, հակատարիքային հատկանիշներ և կարող է այրել մի քանի ավելորդ կիլոգրամները: Քրքումը, իր հերթին՝ հզոր համեմունք է, որը կարող է այրել ճարպերը, կանխարգելել ԴՆԹ-ի խախտումներն ու ունի հակատարիքային ազդեցություն:
Հզոր խառնուրդի բաղադրությունը․
- 3 կիտրոն
- 2 սմ կոճապղպեղ
- 1-2 թ/գ քրքումի փոշի
- 1 բաժակ ջուր
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ, խառնեք, լցրեք սառույցի ամանի մեջ: Երբ սառույցի կտորները պատրաստ լինեն, լցրեք տոպրակների մեջ և պահեք սառցախցիկում: Ամեն առավոտ սառույցի մեկ կտորը հանեք և լցրեք տաք ջրի մեջ, խառնեք 30 վայրկյան և խմեք: Վայելեք այս հզոր էներգետիկ ըմպելիքը: Այն էներգիա կհաղորդի ամբողջ օրգանիզմին: