Անբացատրելի քնկոտությունը կարող է բավական վտանգավոր ախտանշան լինել ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

Գիշերը վատ քնելու դեպքում բնական է որ մարդը կարող է օրվա ընթացքում բախվել գերհոգնածության ու քնկոտության խնդրին անգամ որևէ լուրջ աշխատանք չանելու դեպքում։Նման դեպքերում հոգնածությունից ազատվելու լավագույն միջոցը որակյալ քունն ու լավ հանգիստն է լինում,մինչդեռ լինում են դեպքեր,երբ անգամ երկարատև քունը չի օգնում ազատվել հոգնածությունից ու քնկոտությունից։Ավելին՝երբեմն այս տհաճ խնդիրը կարող է անգամ զարգանալ առանց որևէ պատճառի,ինչն արդեն հուշում է առողջական խնդիրների մասին։Մասնագետները նախազգուշացնում են,որ անբացատրելի քնկոտությունը կարող է բավական վտանգավոր ախտանշան լինել,ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս խնդրի ամենաարտասովոր պատճառները որոնք ենթադրում են անհապաղ միջոցների ձեռնարկում։

Վիտամին D-ի դեֆիցիտ Վիտամին D-ն օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է,որի դեֆիցիտը կարող է բացասաբար անդրադառնալ քնի որակի վրա և դառնալ օրվա ընթացքում սաստիկ հոգնածության ու անբացատրելի քնկոտության պատճառ։Օրգանիզմում վիտամին D-ի մակարդակը կարգավորելու համար հարկավոր է սննդակարգում ներառել տարբեր ձկնատեսակներ հավկիթ ու տավարի լյարդ,ինչպես նաև հնարավորինս շատ ժամանակ անցկացնել արևի ճառագայթների տակ։

Երկաթի դեֆիցիտ Օրգանիզմում երկաթի դեֆիցիտը հանգեցնում է հեմոգլոբինի մակարդակի անկման, իսկ հետազոտությունները ցույց են տվել,որ արյան մեջ այս տարրի ոչ բավարար քանակությունը կարող է հանգեցնել քնի խանգարումների։Այս գործոնը բացառելու համար կարելի է պարզապես արյան անալիզ հանձնել և ստուգել այս կարևոր տարրի պարունակությունը

Էնդոկրին համակարգի հետ կապված խնդիրներ Մշտական հոգնածության ու քնկոտության պատճառ կարող է դառնալ նաև հորմոնալ դիսբալանսը ինչը չի կարելի անուշադրության մատնել։Նման դեպքերում հարկավոր է հնարավորինս շուտ դիմել ներզատաբանին բուժզննում անցնել և հանձնել անհրաժեշտ անալիզները

Շաքարային դիաբետ Առողջ մարդու օրգանիզմում արյան մեջ հայտնված գլյուկոզան վերափոխվում է էներգիայի մինչդեռ շաքարային դիաբետի դեպքում օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ «վառելիք»,ինչը կարող է դրսևորվել հոգնածության զգացմամբ ու անբնական քնկոտությամբ։Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը շաքարային դիաբետի առկայությունը հաստատելու կամ բացառելու համար։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS