Այս ըմպելիքը իդեալական է օրը սկսելուց օգտագործելու համար։Բացի հրաշալի համից և քաղցի արագ հագեցումից այն նաև շատ օգտակար է մեր առողջության համար,հատկապես մեր ոսկորների հոդերի և ատամների համար։Օգտակար նյութերը այս ըմպելիքում ազդում են ոսկորների վրա՝ամրացնելով դրանք և դարձնելով ավելի կայուն կոտրվածքների դեմ։Այն օգնում է օրգանիզմին ավելի ինտենսիվ վերացնել օրգանիզմից միզաթթուն,վերացնելով նաև հոդերի բորբոքումը։Խորհուրդ է տրվում օգտագործել այն ամեն օր մեկ ամիս շարունակ և այն կարող է բարելավվել ընդհանուր առողջական վիճակը։Այս ըմպելիքի օգտագործումը դարձնում է մաշկը ավելի ձիգ և բարելավվում է մաշկի տոնը։Ինչպես նաև դրական ազդեցություն է ունենում մազերի վիճակի վրա։Դրանք դառնում են ավելի ուժեղ և փայլուն։Այն խորհուրդ է տրվում ոսկորների հետ խնդիրներ ունեցող մարդկանց։
Բաղադրիչներ
- 1 հասած բանան
- 1-2 հատ թարմ կաղամբի տերևներ կամ մի բուռ սպանախ կամ նեխուրի ցողուն
- 3 խուրմա առանց կորիզների
- 1 բաժակ թարմ կամ սառեցրած հապալաս
- 2-3 քառակուսի դառը շոկոլադ կամ 1 թեյի գդալ կակաոյի փոշի
- 2 թեյի գդալ քունջութի սերմեր
- 300 մլ․ջուր
Պատրաստումը՝ Դրեք բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ և խառնեք մինչև այն պահը,երբ կստանաք միատարր զանգված։Անհրաժեշտության դեպքում կարող եք ավելացնել մի փոքր ջուր։Ըստ ցանկության կարելի է ավելացնել դարչին և բնական մեղր
Զգուշացում.Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի,մի զբաղվեք ինքնաբուժությամբ:Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: