Դիետայի մեջ աղի բարձր պարունակությունը արդեն հայտնի է արյան ճնշման վրա իր բացասական ազդեցությամբ:Բայց,այս վատ լուրերը չեն ավարտվում Գիտնականները պարզել են,որ աղի չափից ավելի օգտագործումը նույնպես հղի է իմունային համակարգի խնդիրներով
Ուսումնասիրությունը ներկայացվել է Բոննի համալսարանական կլինիկայի կողմից:Գիտնականները փորձ են անցկացրել սկզբում մկների վրա։Կենդանիների խմբին առաջարկվել է աղի բարձր պարունակությամբ դիետա։Արդյունքում կրծողները դարձել են բակտերիալ տիպի վարակների նկատմամբ ընկալունակ
Երբ հետազոտությանը միացել են կամավորները,գիտնականները պարզել են որ վեց գրամ աղ օգտագործած խումբը (նորմայի դեպքում՝հինգ գրամ) արտահայտված իմունոդեֆիցիտ է ցուցադրել Արդյունքներին կարելի է ծանոթանալ Science Translational Medicine ամսագրում
Մեզ առաջին անգամ հաջողվել է ցույց տալ,որ աղի օգտագործումը չափից ավելի բացասաբար է ազդում իմունային համակարգի վրա,արդյունքները մեկնաբանել է բժիշկ Քրիստիան Կուրտսը Բոննի համալսարանին կից փորձարարական իմունոլոգիայի ինստիտուտից