Ամեն մարդ ունի հին սպիեր,որոնք առաջացել են վնասվածքներից,ոչ այդքան մեծ վիրահատություններից անգամ պզուկներից։Սակայն այսօր մենք ձեզ կպատմենք պարզ տնական միջոցների մասին որոնք կօգնեն ազատվել դրանցից։Նկատի ունեցեք որ ինչքան մեծ է սպին այդքան ավելի շատ ժամանակ է հարկավոր որպեսզի դեղամիջոցը գործի
Մեկ այլ կողմից շատ դժվար է ամբողջովին վերացնել սպին,սական նրա չափերը կարելի է փոքրացնել և փափկացնել։Ինչպես նաև հիշեք որ բնական միջոցների մաշկը վերականգնելու գաղտնիքը կայանում է ձեր հաստատակամության մեջ։Ահա լավագույն բաղադրատոմսերը որոնք կօգնեն վերացնել սպիերը։Մեղր և ալոե վերա
Բաղադրությունը
- 1 գդալ մեղր
- 1/2 բաժակ վարսակի փաթիլներ
- 5 ճաշի գդալ ալոե վերայի գել
Ահա թե ինչ է պետք անել Խառնեք մեղրը,վարսակը և ալոե վերայի գելը բլենդերի մեջ։Երբ կստանաք միատարր մածուկ լցրեք այն կաթսայի մեջ և փակեք կափարիչով։Լոգանք ընդունելուց հետո քսեք այն մաշկի վնասված մասերին,որն էլ հետո անհրաժեշտ է մերսել շրջանաձև շարժումներով։Թողեք այս խառնուրդը 2 ժամ այնուհետև լվացեք ջրով։Հիշեք որ դուք պետք է անընդհատ հետևեք արդյունքներին
Լավանդայի եթերային յուղ
Բաղադրությունը
- Լավանդայի յուղ
- Ալոե վերայի գել
- Մանրէազերծված վիրակապ
Ահա թե ինչ է պետք անել Խառնեք լավանդայի յուղը և ալոե վերայի գելը հավասար մասերով։Քսեք միջոցը սպիերին և այն վիրակապեք։Թողեք ամբողջ գիշեր։Լավանդայի յուղի օգտագործման այլ եղանակ—ավելացնում են 2 կամ 3 կաթիլ սլիվկի և փափուկ մերսում վնասված մասերը։Նկատի ունեցեք,որ կանայք ովքեր կերակրում են երեխաներին կրծքով,կամ հղի են չպետք է կիրառեն այս միջոցը
Մաքուր մեղր
Բաղադրություն
- Մաքուր մեղր
- Թանզիֆե վիրակապ
Ահա թե ինչ է պետք անել։ Մեղրը պարունակում է հակաբակտերիալ և բուժիչ հատկություններ։Թաթախեք թանզիֆը մեղրի մեջ և դրեք վնասվածքի վրա։Թողեք որ այն գործի օրվա ընթացքում հաջորդ օրը դրեք թարմ վիրակապ։Ինչքան մաքուր և բնական լինի մեղրը այդքան լավ նա կազդի մաշկի վրա
Զգուշացում.Ցանկացած առողջական խնդրի դեպքում անհապաղ դիմեք բժշի:Երբեք մի՛զբաղվեք ինքնաբուժությամբ Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, որպեսզի չվնասեք ձեր առողջությունը