Ահա թե Ինչու չի կարելի քնել փորի վրա

Լավ քնի համար անչափ կարեւոր է հարմար դիրքը:Սակայն մի քնեք փորի վրա,նույնիսկ եթե դա ձեր սիրելի դիրքն է:Ուսումնասիրությունները ցույց են տվել որ փորի վրա քնելը կարող է ցավեր առաջացնել մեջքի շրջանում:Մեջքի ցավերը տարածված են քանի որ այն օրգանիզմի ծանրության կենտրոնն է,շարժումների ու ծանրություն բարձրացնելու լարման կետը

Փորի վրա քնած ժամանակ մեջքը չի կարողանում թուլանալ ու հանգստանալ,հայնվում է թեքված վիճակում ճնշման տակ:Քանի որ ողնաշարը կապված է շատ այլ նյարդային հանգույցների հետ,այս դիրքը կարող է ազդել մյուս օրգանների վրա առաջացնել սթրես,պարանոցի ու հոդերի լարվածություն

Նույնիսկ հղիության վաղ շրջանում խորհւրդ չի տրվում քնել փորի վրա:Ամենահարմար դիրքը կողքի պառկած դիրքն է,քանի որ այդպես արյունը լավ է շրջանառվում եւ թթվածնով ապահովում մորն ու երեխային

 

Եթե ոչ մի կերպ չեք կարողանում հրաժարվել այս դիրքից ապա օգտվեք այս խորհուրդներից

Փորձեք հրաժարվել բարձից կամ գոնե քնեք շատ բարակ բարձի վրա

Գնեք չոր ներքնակ որոնք չեն ընդունի մարմնի դիրքն ու չեն վնասի ողնաշարը

Առավոտյան կատարեք ձգումներ,հաճախեք յոգայի կամ ժամանակ առ ժամանակ մերսեք մարմինը մասնագետի օգնությամբ

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS