Ալոեի օգտակար և վնասակար հատկությունները

Ալոեն հնուց հայտնի իր բուժիչ հատկություններով իզուր չէ որ այն անվանում են նաև անմահաթուփ։Առավելագույն օգուտ ստանալու համար պետք է տիրապետել մի շարք խորամանկությունների նրա տերևների կենսական հատկությունները խթանելու համար։Նախապատրաստումը գրագետ անելու դեպքում հալվեն դրսևորում է իր հակաբորբոքային, հակասնկային, մանրէասպան և թերապևտիկ այլ հատկությունները։

Օգտակարությունը Պարունակում է վիտամիններ (Е, С, А և В խմբի), միկրոտարրեր (մանգան, պղինձ, ցինկ, կալիում), պոլիսախարիդներ, կախետիններ, ֆերմենտներ, ալոին, ֆիտոնցիդներ, օրգանական թթուներ, ֆենոլներ, բարդ եթերներ և այլ նյութեր։Ալոեյի հյութն օժտված է մանրէասպան, հակասնկային և հակաբորբոքային հատկություններով և օգնում է մի շարք հիվանդությունների դեպքում, օրինակ՝ մաշկային (խոցեր,էկզեմա,ալերգիկ ցան և կարմրություն),ներքին օրգանների(ստամոքսաղիքային տրակտ,լյարդ,երիկամներ) և այլն Կոմպլեքսային թերապիայում այն օգտագործում են ստամոքսահյութի և լեղու արտազատումն ուժեղացնելու համար։ Կտրվածքների և վերքերի դեպքում ալոեն օգտագործում են վարակումը կանխելու և արյունահոսությունը դադարեցնելու համար։ Նրա վերականգնող հատկությունները նպաստում են մաշկի երիտասարդացմանը, խոնավացմանը և առաձգականությանը։

Ալոեյից ստանում են ջրային մզվածք (իմունիտետի բարձրացման,աչքերի հիվանդությունների բուժման, հակաբիոտիկների թունավոր ազդեցությունը նվազեցնելու համար), հաբեր, վերքերն ապաքինող նրբաքսուքներ (այրվածքների և մաշկաբորբի դեմ) և այլ միջոցներ։Լայնորեն կիրառվում է նաև ժողովրդական բժշկության մեջ։Վնասակար հատկություններըԱլոեն հակացուցված է դաշտանի և հղիության ընթացքում,լեղապարկի,երիկամների հիվանդությունների սրման,հիպերտոնիայի,վարիկոզի,հեմորոյի և արգանդային արյունահոսության դեպքում։Չի կարելի տալ մինչև 7 տարեկան երեխաներին։

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика